ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԼՏՐԱՁԱՅԻՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Նկարագրություն

Ժամանակակից բժշկության մեջ ուլտրաձայնային ախտորոշումը (ուլտրաձայնային հետազոտում, ՈՒՁՀ) զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը:

Այն պայմանավորված է հետազոտության՝

  • ճշգրտությամբ

  • հետազոտության հարաբերական հեշտությամբ և մատչելիությամբ

  • իոնիզացված ճառագայթման ամբողջական բացակայությամբ

Հետազոտման ուլտրաձայնային մեթոդները թույլ են տալիս ավելի հստակ ախտորոշում տալ մեծ թվով հիվանդությունների` օրինակ ընդհանուր թեապևտիկ, մանկաբարձության և գինեկոլոգիայի, ուրոլոգիայի, ֆլեբոլոգիայի (երակաբանություն), ակնաբուժության:

Այս իսկ պատճառով հետազոտման ուլտրաձայնային մեթոդը դարձել է բազմաթիվ կանխարգելիչ բուժզննումների անբաժանելի մասը:

Մեր կենտրոնում ուլտրաձայնային հետազոտությունը  կիրառվում է նաև վահանաձև գեղձի և հոդերի բիոպսիաների ժամանակ:

Toshiba  ընկերության արտադրության նորագույն ուլտրաձայնային Nemio XG և Aplio 400 սարքավորումներն իրենց  բարձր զգայունության տվիչներով հնարավորություն են տալիս կատարել հետևյալ հետազոտությունները.

  • Որովայնի խոռոչի hետազոտություններ
  • Հետորովայնամզային տարածության օրգանների hետազոտություն
  • Փոքր կոնքի խոռոչի հետազոտություններ
  • Վահանագեղձի hետազոտություն
  • Կրծքագեղձերի hետազոտություն
  • Հոդերի սոնոգրաֆիա

Սարքավորումները ունեն նաև դուպլեքսի, էխոստրտագրության և բոլոր հյուսվածքների էլաստոգրաֆիայի հնարավորություն:

Գնացուցակ

ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾԱՆՈԹԱՆՈԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Яндекс.Метрика