ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նկարագրություն

Նյարդաբանական ծառայությունում իրականացվում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում, բուժում և կանխարգելում: Մեր փորձառու նյարդաբանները բարձրակարգ օգնություն են ցուցաբերում հետևյալ վիճակներում.

  • Սուր և քրոնիկ գլխացավեր (կլաստերային, լարվածություն, միգրեն)
  • Ուղեղային արյունաշրջանառության խանգարումներ
  • Տարբեր ծագումնաբանության պոլինեյրոպաթիաներ
  • Վերտեբրոգեն ռադիկուլյար սինդրոմ
  • Տարբեր ծագումնաբանության ցավային սինդրոմներ
  • Նևրոտիկ վիճակներ և խրոնիկ հոգնածության համախտանիշ
  • Պարկինսոնի հիվանդություն
  • Հիշողության, կոնցենտրացիայի և ուշադրության խանգարումներ

Մենք հատուկ մասնագիտացած ենք…

Մենք հատուկ մասնագիտացած ենք Վերտեբրոգեն նևրոլոգիական սինդրոմներով հիվանդների բուժման և համալիր վերականգնման վրա: Առաջատար նյարդավիրաբույժների և նյարդառեաբիլիտոլոգների հետ սերտ համագործակցության միջոցով մշակվում են այդ առավել տարածված նյարդաբանական խնդիրների համալիր բուժման անհատականացված սխեմաներ:

Գնացուցակ

Առաջնային խորհրդատվություն -  7000 դրամ

Երկրորդային խորհրդատվություն - 3500 դրամ

Яндекс.Метрика