ԿՑԱԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Տարեկան հետազատություն "Երկարակյաց"

Այս փաթեթի շրջանակներում «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնը 40 տարեկանից բարձր տղամարդկանց և կանաց տրամադրում է խորհրդատվական-ախտորոշիչ ծառայություններ, որոնք ուղղված են տարբեր հիվանդությունների կանխարգելմանը, առողջության պահպանմանն ու կյանքի որակի լավացմանը:

«Երկարակյաց» փաթեթը բաղկացած է հինգ փոխկապակցված մոդուլներից.

•    ԲԺՇԿԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
-    մանրամասն բժշկական անամնեզի հավաքում,
-    ընդհանուր կլինիկական հետազոտություն,
-    հիմնական նյարդաբանական հետազոտություն,
-    ռիսկի անհատական գործոնների քննարկում

•    ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տղամարդիկ
-  
  արյան ընդհանուր անալիզ լեյկոֆորմուլայով,
-    գլյուկոզան արյան մեջ,
-    էլեկտրոլիտներ,
-    լիպիդային պրոֆիլ,
-    թիրեոիդային պանել (առավելագույնը 3 ցուցանիշ),
-    կոագուլյացիոն պրոֆիլ,
-    միզանյութ և կրեատինին,
-    մեզի ընդհանուր անալիզ,

Կանայք
-    արյան ընդհանուր անալիզ լեյկոֆորմուլայով,
-    գլյուկոզան արյան մեջ,
-    էլեկտրոլիտներ,
-    լիպիդային պրոֆիլ,
-    թիրեոիդային պանել (առավելագույնը 3 ցուցանիշ),
-    կոագուլյացիոն պրոֆիլ,
-    միզանյութ և կրեատինին,
-    մեզի ընդհանուր անալիզ,
-    PAP քսուք,
-    պապիլոմա վիրուս (ВПЧ)


•    ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տղամարդիկ
-    ԷՍԳ,
-    ՈՒՁ-կարդիոգրաֆիա,
-    Քնային զարկերակների գունավոր դուպլեքսային հետազոտություն,
-    Գաստրոսկոպիա,
-    Սպիրոմետրիա,
-    Տեսողության սրության ստուգում և աչքի հատակի զննում,
-    Անթրոպոմետրիա,
-    Որովայնային աորտայի անևրիզմայի դեպքում սոնոգրաֆիկ սկրինինգ,
-    Կոլոնոսկոպիա

Կանայք
-    Կաթնագեղձերի սոնոգրաֆիա,
-    ԷՍԳ,
-    ՈՒՁ-կարդիոգրաֆիա,
-    Քնային զարկերակների գունավոր դուպլեքսային հետազոտություն,
-    Գաստրոսկոպիա,
-    Սպիրոմետրիա,
-    Տեսողության սրության ստուգում և աչքի հատակի զննում,
-    Անթրոպոմետրիա,
-    Կոլոնոսկոպիա

•    ԲԺՇԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
-    Անալիզ և հետազոտությունների արդյունքների տրամադրում,
-    Ապրելակերպի և սննդակարգի վերաբերյալ հանձնարարականներ,
-    Արդյունքների տրամադրում էլեկտրոնային կրիչների վրա
-    Դեղատոմսերի, ամբուլատոր քարտից ուղեգրումների և դուրսգրումների (բժշկական ցուցումների համաձայն), առողջության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում:

•    ԴԻՍՊԱՆՍԵՐԻԶԱՑՈՒՄ
-    Բժշկական քարտի բացում և լրացում՝ հետազոտությունների արդյունքների և խորհրդատվությունների արխիվացմամբ,
-    Տարվա մեջ երկու ամբուլատոր բժշկական խորհրդատվություն և մեկ տնային այց:

Ծրագրի շրջանակներում բժշկական ծառայություններ ստանալու համար Դուք կարող եք.
-    դիմել «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոն Վարդանանց  18 հասեով՝ կենտրոնի աշխատանքի գրաֆիկին համապատասխան
-    զանգահարել զանգերի կենտրոն +374 10 59 21 00

Ծրագրի արժեքը 170.000 դրամ:

Яндекс.Метрика