ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնը  միջազգային լավագույն տեխնոլոգիաների կիրառման և բժիշկների որակավորման շարունակական բարձրացման նպատակով համագործակցում է արտասահմանյան առաջատար համալսարանական կլինիկաների, գիտահետազոտական կենտրոնների և կրթական հիմնադրամների հետ:

«Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ»  (Ավստրիա)

Վարդանանցը հանդիսանում է “ԱՌԱԳԱՍՏ” նախաձեռնության հիմանդիրը, որի շրջանակներում վարվերացվել է համագործակցության հուշագիր այս սեմինարների կազմակերպող՝ ԱՄԵՐԻԿԱ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ հետ: Հուշագրով նախատեսվում է երկարաժամկետ կրթական համագործակցություն, որը Հայաստանի խելացի և հեռանկարային բժիշկներին միջազգային լավագույն փորձի փոխանակման, նորագույն տեխնոլոգիաներին  ծանոթանալու և որակավորման մակարդակը բարձրացնելու հնարավորություն է տալիս:

Ֆրայբուրգի Համալսարանական Կլինիկա  (Գերմանիա)

Մեր Կենտրոնը հանդիսանում է աշխարհահռչակ Ֆրայբուրգի Համալսարանական Կլինիկայի պաշտոնական գործընկերը: Այս համագործակցության արդյունքներն են այնպիսի բարձր պահանջարկ վայելող ծառայություններն ինչպիսիք են՝ հեռահար բժշկությունը և բուժման/ախտորոշման կազմակերպումը Եվրոպայի ամենա հեղինակավոր բժշկական կենտրոններից մեկում:

Яндекс.Метрика