ԿՑԱԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Առողջ Սիրտ

 «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը «Առողջ Սիրտ» ծրագրի շրջանակներում 40 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց մոտ սիրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշմանն ու կանխարգելմանն ուղղված բժշկական ծառայություններ է մատուցում:

 Ծրագիրը բաղկացած է հինգ փուլերից.

Մասնագետի առաջնային խորհրդատվություն

-    Բժիշկ-սրտաբանի կողմից բուժզննում
-    Առկա անհատական ռիսկի գործոնների քննարկում

Լաբորատոր ախտորոշում

-    Արյան ընդհանուր անալիզ
-    Խոլեստերինը ֆրակցիաներով
-    Բացված (ընդլայնված) կոագուլոգրամմա
-    C-ռեակտիվային սպիտակուց  (CRP)
 


  Գործիքային ախտորոշում

-    ԷՍԳ
-    ՈՒՁ կարդիոգրաֆիա (սրտագրություն)
-    Քներակների գունավոր դուպլեքսային սկանավորում
-    Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն



Վերջնական խորհրդատվություն և արդյունքների ձևակերպում

-    Արդյունքների վերլուծություն և ներկայացում
-    Հետազոտության արդյունքների տրամադրում էլեկտրոնային կրիչների վրա
-    Կենսակերպի և սննդի վերաբերյալ հանձնարարականներ
-    Դեղատոմսերի, ամբուլատոր քարտից ուղեգրումների և քաղվածքների, առողջության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում:

Դիսպանսեր հսկողություն

-    Ամբուլատոր քարտի և այլ բժշկական փաստաթղթերի վարում, որոնք պարունակում են ամբողջական տեղեկատվություն բժիշկ-մասնագետներին դիմելու, ինչպես նաև լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների վերաբերյալ   
-    Սրտաբանի մեկ ամբուլատոր խորհրդատվություն և մեկ տնային այցելություն տարվա ընթացքում
-    Լրացուցիչ՝ ըստ ընտրության, տարվա մեջ մեկ լաբորատոր անալիզ (կոագուլոգրամմա կամ լիպիդային պրոֆիլ):

Ծրագրի շրջանակներում բժշկական ծառայություններ ստանալու համար Դուք կարող եք.

-    դիմել «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն Վարդանանց 18/1 հասցեով՝ կենտրոնի աշխատանքային գրաֆիկին համապատասխան
-    զանգահարել զանգերի կենտրոն. +374 10 59 21 00

Ծրագրի արժեքը 70.000 ՀՀ դրամ:

Яндекс.Метрика