ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է

Սարքավորումներ

Այցելուի առավելագույն անվտանգություն և հետազոտությունների երաշխավորված առավելագույն ճշգրտություն, այս սկզբունքներով է Կենտրոնում կատարվում սարքավորումների ընտրությունը: Կենտրոնը հագեցած է այցելուների և անձնակազմի համար էլեկտրական և ճառագայթային անվտանգության ժամանակակից պահանջներին համապատասխանող նորագույն սարքավորումներով: Կենտրոնի սարքավորումները զինված են ճառագայթման մակարդակի վերահսկման ցուցիչներով: Լաբորատորիայում պարբերաբար կատարվում է սարքավորումների թեստավորում, իսկ հետազոտությունների պատասխանները անցնում են ստուգում հատուկ մասնագիտացված կենտրոններում:

Այսօր կենտրոնում արդեն տեղադրված են.

Toshiba ընկերության 2013 թվականի արտադրության 160-շերտանոց (Հայաստանում առավելագույն հզորություն) Aquilion Prime համակարգչային տոմոգրաֆ, որը ճառագայթման նվազագույն, մակարդակով հնարավորություն է տալիս իրականացնել բացառիկ, այդ թվում՝ Հայաստանում նախկինում անհասանելի հետազոտություններ` սրտի, պերֆուզիայի, թոքերի, ուղեղի և այլ հետազոտություններ,
 

    Ռենտգեն ախտորոշման սարքավորում Toshiba-ից` 2013 թվականի արտադրության, որը թույլ է տալիս ստանալ ինչպես ժապավենի վրա անալոգային, այնպես էլ թվային պատկերներ


 

Ինտրաօռալ ռենտգենոլոգիական համալիր Planmeca PRO, Planmeca, 2012Ինտրաօռալ ռենտգենոլոգիական համալիր Planmeca PRO, Planmeca, 2012

 

 


 

   Roche ընկերության լաբորատոր սարքավորումներ՝ Roche, Sysmex, Stago 2013-2014 թթ. արտադրության

 

 
 

    Ուլտրաձայնային ախտորոշման սարքավորումներ, այդ թվում՝ Toshiba ընկերության վերջին սերնդի յուրահատուկ սոնոգրաֆ, որը թույլ է տալիս հետազոտության ընթացքում կատարել բիոպսիաներ և հյուսվածքների վերցնում, ինչպես նաև այլ մանիպուլյացիաներ, որոնք անհրաժեշտ են ճշգրիտ ախտորոշման համար

  Գինեկոլոգիական նորագույն կոլպոսկոպ սկաներ MK և Fotek E80M սարքավորումներ

 

  

   Ժամանակակից ստոմատոլոգիական սարքավորումներ

 

 
 


Էխոսրտագրության Phillips սարքավորում՝ 2013թ.

  Էնդոսկոպիկ սարքավորումներ

   Վիրաբուժական լազերային գործիք, որը հնարավորություն է տալիս իրականացնել ամբուլատոր պրոկտոլոգիական բուժում  

   Ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս ավտոմատացնել Կենտրոնի բոլոր գործընթացները` այցելության գրանցումների և հերթերի կառավարումից մինչև էլեկտրոնային բժշկական քարտերի վարում` մոլորակի ցանկացած կետից հասանելիության հնարավորությամբ: 

Яндекс.Метрика