ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրադարձություններ

Դրական հույզերը բարձրացնում են բուժման արդյունավետությունը

30.07.2018

Գունեղ նկարները «Վարդանանց» ՆԲԿ-ի սպասասրահներում միջավայրն առավել տրամադրող են դարձրել։

Սա կլինիկայի նորարարական մոտեցման հերթական դրսևորումն է։

Այստեղ ոչ միայն կիրառվում են բուժման և հիվանդությունների վարման աշխարհի առաջատար փորձը, այլև բուժման և վարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կիրառվում է արվեստի բարենպաստ ազդեցությունը։

Կենտրոնի նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանի հավաստմամբ գիտականորեն ապացուցված է, որ արվեստը՝ երաժշտությունը, նկարչությունը, բարենպաստ ազդեցություն են ունենում մարդու նյարդային համակարգի վրա, ինչն իր հերթին մեծ դերակատարություն ունի ցավային սինդրոմների, նյարդաբանական և քրոնիկ հիվանդությունների բուժման գործում։

Գեղեցիկի միջոցով հաղորդվող դրական հույզերը պացիենտների բուժման համար բարենպաստ միջավայր են ստեղծում։  

Այս անգամ ցուցադրվել են Երևանի թիվ 189 դպրոցի աշակերտ, «Պիկասո արտ ստուդիոյի» սան, 16-ամյա Էլեն Մհրյանի աշխատանքները։

«Վարդանանց» ՆԲԿ-ն պատրաստ է իր սրահները տրամադրելու շնորհաշատ այլ երեխաների աշխատանքների ցուցադրությանը։ Ցանկացողները կարող են զանգահարել 010-592100-25-35 հեռախոսահամարով։ 

 

← Վերադառնալ ցուցակին

Яндекс.Метрика