ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրադարձություններ

Իմ բալիկի առողջությունը

25.07.2018

Երեխայի ճիշտ զարգացում. Ի՞նչ անել և ինչի՞ց խուսափել

Ինչ անել՝ 

  •   Շրջապատեք երեխային սիրով

Հաճախ գրկեք և շոյեք նրան. սերն ու ջերմությունը պակաս կարևոր չեն, քան ճիշտ սնուցումը:

  •        Ամենավաղ տարիքից խոսեք նրա հետ

Նկարագրեք շրջապատող աշխարհը, ամենօրյա գործողությունները։

  •        Կարդացեք նրա համար։
  •       Խաղեր կազմակերպեք։

Առաջարկեք փոքրիկի տարիքին համապատասխան խաղեր։

1,5-2 տարեկանից երեխային տվեք մատիտներ՝ գունավորելու և նկարելու համար:

Մի՛ մոռացեք խաղալիքների անվտանգության մասին։ Դրանք պետք է լինեն երեխայի բռունցքից ոչ փոքր։

 

Խուսափել՝

  •    Մինչև 2 տարեկանը խորհուրդ չի տրվում գտնվել հեռուստացույցի կամ համակարգչի առջև։
  •    2 տարեկանից հետո սահմանափակեք հեռուստացույցի, համակարգչի, սմարթֆոնի առջև նրա անցկացրած ժամանակը մինչև 2 ժամ։
  •    Մի կերակրեք երեխային հեռուստացույցի, համակարգչի առջև։
  •    Մի քնեցրեք երեխային հեռուստացույցի, համակարգչի առջև։

 

Միշտ գովեք և գնահատեք Ձեր բալիկին: 

Ձեր բալիկի առողջության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստացեք «Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանից

← Վերադառնալ ցուցակին

Яндекс.Метрика