ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրադարձություններ

Արդյո՞ք նյարդերս տեղն են

09.04.2018

 

Ի՞նչ է Էլեկտրանեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ)

  • Ծայրամասային նյարդերի էլեկտրական հաղորդչականության ստուգում և գրառում հատուկ սարքի միջոցով

 

 

Ե՞րբ է այն հարկավոր

  • Վերջույթների ցանկացած տեսակի ցավ, որը տևում է ≥10 օր
  • Ցավ, որն ուղեկցվում է վերջույթի թուլությամբ և/կամ թմրածությամբ
  • Մեկնարկային բուժման հանդեպ կայուն ցավեր  

 

ԷՆՄԳ-ն թույլ է տալիս կողմնորոշվել.

  • արդյո՞ք նյարդը վնասված է, թե ոչ
  • ո՞ր նյարդերն են ներգրավված
  • ի՞նչ աստիճանի է վնասվածքը
  • ի՞նչ տեսակի բուժում է հարկավոր
  • ո՞րն է բուժման հավանական տևողությունը
  • ինչպիսի՞ն կլինեն բուժման հավանական ելքերը

 

 

Ինչպե՞ս նախապատրաստվել

  • Միջամտությունից առնվազն 3 ժամ առաջ խուսափել ծխախոտից և կոֆեինից
  • Միջամտությունից առնվազն 1 օր առաջ խուսափել մաշկի քսուկներից և լոսյոններից
  • Տեղեկացնել բժշկին առկա սրտի ռիթմավարների մասին
  • Տեղեկացնել բժշկին կանոնավոր ընդունվող դեղորայքի մասին
  • Կրել հարմար զգեստ ապահովելով վերջույթների ազատ հասանելիություն

 

Որքա՞ն է տևում հետազոտությունը

  • Միջին տևողությունը կազմում է 20-30 րոպե
  • Հետազոտության և խորհրդատվության դեպքում՝ մինչև 40 րոպե

 

 

Ե՞րբ և ի՞նչ տեսքով կստանամ իմ պատասխանները

  • Գրեթե բոլոր դեպքերում Դուք կստանաք պատասխանները նույն օրը հետազոտության ավարտից մոտ 30 րոպե անց
  • Որոշ բարդ և լրացուցիչ վերլուծություն պահանջող դեպքերում պատասխանները Ձեզ կտրամադրվեն հաջորդ օրը՝ մինչև 12:00
  • Արդյունքները տրամադրվում են գրավոր առձեռն և էլեկտրոնային տարբերակով Ձեզ կամ Ձեր կողմից նշված վարող բժշկին

 

Պատվիրեք Ձեր հետազոտությունը հետևյալ հեռախոսահամարով՝

+374 10592100

բժիշկ նյարդաբաններ՝ Հայկ Մարգարյանի, Քրիստինա Հարությունյանի և Ռիփսիմե Պոդոսյանի մոտ

 

← Վերադառնալ ցուցակին

Яндекс.Метрика