ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրադարձություններ

Լսել ավելին․․․

22.03.2018

Յուրաքանչյուրիս համար լսողությունն ավելին է, քան ձայնի ընկալումը: Այն մեզ հնարավորություն է տալիս սովորել, ճանաչել աշխարհը, շփվել մարդկանց հետ, ստեղծագործել և այդ ամենից ստանալ հաճելի զգացողություններ: Հայտնի է, որ աշխարհում շուրջ 500 միլիոն մարդ լսողության խնդիրներ ունի: Մեծերի մոտ լսողության կորուստը կարող է բացասաբար անդրադառնալ սոցիալական փոխազդեցության վրա, փոքր երեխաների մոտ` խնդիրներ առաջացնել լեզվական հմտությունների և այլ գիտելիքների ձեռքբերման վրա:

Բարեբախտաբար, միայն կենսակերպային բնույթի քայլերի շնորհիվ հնարավոր է արդյունավետ պահպանել լսողությունը կամ երկարաձգել վերջինիս խանգարումների ի հայտ գալը։ «Վարդանանց» ՆԲԿ-ի ՔԿԱ ծառայության մասնագետների կողմից մշակված այս կարևոր տեղեկատվությունը կօգնի Ձեզ լսողության խնդիրների վաղ ախտորոշման և կանխարգելման հարցերում։

 

Ինչպե՞ս հասկանամ, որ ունեմ լսողության խնդիր.

  • Ստիպված եմ խնդրել կրկնել ինձ ուղղված հարցը
  • Խմբում խոսելիս առաջանում են լսողության դժվարություններ
  • Ինձ թվում է, որ զրուցակիցը պարզ կամ բավականաչափ բարձր չի խոսում
  • Առաջանում են դժվարություններ հեռախոսով խոսելիս
  • Վերջերս բարձացնում եմ հեռուստացույցի կամ ավտոմեքենայի ռադիոյի ձայնը
  • Բարձր երաժշտությամբ ուղեկցվող հավաքույթները տհաճ են դարձել, սակայն դա տարիքիս հետ կապված չէ

 

Ինչպե՞ս հասկանամ, որ երեխաս ունի լսողության խնդիր.

  • Երեխան դառնում է դյուրագրգիռ, լացում է, ինքնամփոփ է կամ պասիվ
  • Երեխան թեքում է գլուխը, որպեսզի ավելի լավ լսի իրեն ուղղված հարցը
  • Երեխայի խոսքը խանգարվում է
  • Երեխան դառնում է անուշադիր
  • Երեխայի մոտ առաջանում են առաջադիմության խնդիրներ

  

Վերոնշյալ նշաններից որևէ մեկի դեպքում անհապաղ դիմել ՔԿԱ մասնագետի։

 

Ո՞ր տարիքից է անհրաժեշտ ստուգել լսողությունը.

Լսողությունն անհրաժեշտ է ստուգել ցանկացած տարիքում, երբ առաջանում են վերոնշյալ խնդիրները:

 

Լսողության խնդիրները կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է.

  • «Ձայնային հիգիենա»՝ խուսափել շրջակա միջավայրի բարձր ձայնային ազդակների շարունակական ազդեցությունից
  • Որոշակի արտադրական վնասակար գործոնների հետ շփվողների համար՝ լսողության պլանային ստուգում
  • Առողջ ապրելակերպ

 

ԲԱՐԻ ԼՈՒՐ 

«Վարդանանց» ՆԲԿ-ում արդեն հասանելի է աշխարհահռչակ դանիական Interacoustics AD226 աուդիոմետրը

Interacoustics AD226-ի օգնության Դուք կարող եք.

  • Ստանալ լսողության խանգարումների գերճշգրիտ որոշում՝ նույնիսկ ամենավաղ փուլում
  • Ստանալ լսողության խանգարումների արդյունավետ բուժում
  • Խնայել Ձեր ժամանակը
  • Ստանալ ստուգման արդյունքները  էկետրոնային տարբերակով


Պատվիրեք Ձեր հետազոտությունը զանգահարելով 010592100։
Եթե Ձեզ անհրաժեշտ է նաև արդյունքների մեկնաբանում և/կամ բուժում, ապա Դուք կարող եք պատվիրել նաև խորհրդատվություն մեր ՔԿԱ մասնագետների՝ Նունե Բաղդասարյանի և Նունե Մալխասյանի մոտ։

 

Լսեք ավելին՝ «Վարդանանցի» հետ

 

← Վերադառնալ ցուցակին

Яндекс.Метрика