ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրադարձություններ

Ի՞նչ է փոխվել դեղերի բաց թողնման նոր կարգի հետ

13.03.2018

 

Եթե ես պացիենտ եմ

⯈ Հակաբիոտիկներ գնելու համար անհրաժեշտ է դիմել բժկի

Մեր կյանքի բոլոր ասպարեզներում՝ կրթություն, բժշկություն, նորաձևություն, ավտոմեքենաներ, մենք ձգտում ենք դեպի զարգացած երկրներ։ Տրամաբանական է, որ քաղաքակրթության բարիքների հետ պետք է ընդունել նաև դրանց կիրարկման կանոնները։ Դրանք են՝ կրթական ստանդարտները, բուժման գործելակարգերը, տաբատների և զգեստների ոճը, ներկրված ավտոմեքենաների գործարկման կանոնները։ Մեր առողջությունը նույնպես արժանի է առնվազն նման խիստ մոտեցման՝ պետք է լինեն դեղերի պատշաճ կիրառման կանոններ։

 

⯈ Ես չեմ կարող գնել դեղերի հետագայի համար

Իհարկե, դեռ երկար կարելի էր հոռետեսական կանխատեսումներ անել «անվերջ հերթերի» և «դեղերի անհասանելիության» մասին։ Սակայն համակարգը գործում է՝ ցույց տալով, որ այս հարցում մենք բարեբախտաբար հիմնովին չենք տարբերվում քաղաքակիրթ այլ երկրների բնակիչներից։ Դեղը ձեռք է բերվում ըստ անհրաժեշտության և բժշկի նշանակմամբ, այլ ոչ թե նախօրոք։ Սրանով են դեղերը տարբերվում այլ ապրանքներից՝ աղից, լոբազգիներից և կարտոֆիլից։

 

Եթե ես բժիշկ եմ

⯈ Ես պետք է իմանամ դեղորայքի քիմիական անվանումները

Իրականում ենթադրվում էր, որ բժիշկներս պետք է իմանայինք այդ անվանումները։ Հասկանալի է, որ տեղեկատվության հարաճուն հոսքի և նոր դեղորայքի հայտնվելուն զուգընթաց դա բավականին դժվար է։ Դժվար է, սակայն իրագործելի է և պարտադիր։ Արտադրողների գովազդին պետք է հակադրել բժշկի մասնագիտական գիտելիքներով, չէ՞ որ խոսքը գնում է մեր պացիենտների առողջության և անվտանգության մասին։

 

⯈ Ես պետք է պատրաստ լինեմ պացիենտների ավելի հաճախ այցերին

Այո, այժմ մենք՝ բժիշկներս, ավելի հաճախ ենք տեսնելու մեր պացիենտներին… Այս պնդման մեջ որևէ հակասությու՞ն կա։ Որևէ մեկը արդյոք գիտի՞, թե մենք ինչ այլ կարևոր բանի համար ենք մենք գալիս աշխատանքի։ Տարբերությունն այն է, որ նախկինում դրա մասին միայն խոսում էինք, ինչը հեշտ էր և ամենակարևորը՝ չծանրաբեռնող, իսկ հիմա պետք է նաև դա անել. խորապես ուսումնասիրել հիվանդության պատմությունը, պլանավորել հետագա այցերը, կառավարել ընթացքը և այլն։ Եկե՛ք խոստովանենք, այս ամենը դժվար չէ, ուղղակի անսովոր է։ Սակայն երբ Դուք կամ Ձեր հարազատն է պացիենտը, կուզեիք, որ Ձեզ կամ Ձեր հարազատին հենց այդպես վերաբերվեին։

 

← Վերադառնալ ցուցակին

Яндекс.Метрика