ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրադարձություններ

Գիտաժողով «Վարդանանցում»

07.03.2018

Սույն թվականի մարտի 6-ին «Վարդանանց» ՆԲԿ-ում տեղի ունեցավ թեմատիկ կլոր սեղան-քննարկում նվիրված Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության կողմից մշակված «Ստամոքս-աղիքային ուղու էնդոսկոպիկ միջամտությունների անզգայացման գործելակարգին»։ Քննարկումը կազմակերպել էր «Վարդանանց» ՆԲԿ տնօրեն, ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար Հ․ Մանգոյանը։

Թվով շուրջ 30 մասնակիցները ներկայացնում էին Երևանի հինգ խոշոր բուժկենտրոնները, որտեղ լայնորեն կիրառվում են էնդոսկոպիկ միջամտություններ։ Ներկա էին նաև երկու փորձառու բժիշկ էնդոսկոպիստներ։ Հ․ Մանգոյանը հակիրճ ներկայացրեց առաջարկվող փաստաթղթի արդիականությունը և հիմնական դրույթները։ Ծավալված քննարկման և հարց ու պատասխանների ժամանակ լուսաբանվեցին այնպիսի հիմնահարցեր ինչպիսիք են՝ անզգայացման վայրի ընտրություն և նախապատարաստում, ընթացքի և հետմիջամտական վերահսկողություն, պացիենտի անվտանգություն և մասնագետի իրավական պաշտպանվածություն։ Հատուկ կաևորվեց բժիշկ-էնդոսկոպիստի հետ շարունակական համագործակցության խնդիրը։ Արդյունքում կատարված նկատողությունների և առաջարկների շնորհիվ փաստաթուղթը լրամշակվեց։ Հաջորդիվ մեկ շաբաթվա ընթացքում մասնագիտական հանրությանը կներկայացվի նրա վերջնական տարբերակը։

ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովի կողմից կազմակերպվող նմանատիպ պարբերական ժողովները նապատակ են հետապնդում առավելագույնը նպաստել մշակված փաստաթղթերի մասին իրազեկմանը և վերջիններիս բոլոր դրույթների վերաբերյալ մասնագիտական կոնսենսուսի ձեռքբերմանը։

 

Հաջորդիվ կայանալիք թեմատիկ կլոր սեղանների ժամանակացույցին հետևեք մեր կայքում և Ֆեյսբուքյան էջում

← Վերադառնալ ցուցակին

Яндекс.Метрика