ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրադարձություններ

Բուժման և ախտորոշման լավագույն արտասահմանյան փորձը Վարդանանցում

22.03.2017

Մասնակցելով ՀՀ ԱՆ գերակա ծրագրին արդեն 3 ամիս է, ինչ Վարդանանց ՆԲԿ մասնագետներն ակտիվորեն ներգրավված են պացիենտների վարման կլինիկական ուղեցույցների և ընթացակարգերի ստեղծման աշխատանքներում: Մանկաբուժության (ղեկավար՝ Լ. Մարության), սրտաբանության (ղեկավար՝ Ա. Ալեքսանյան) և թերապիայի (ղեկավար՝ Մ. Հարությունյան) աշխատանքային խմբերն ավարտում են թոքաբանության, երեխաների շրջանում միջին ականջի բորբոքման և սուր կորոնար համախտանիշի համապատասխան փաստաթղթերի աշխատանքները:

Հետագայում, հիմնվելով ավելի քան 35.000 ամբուլատոր կոնտինգենտի սպասարկման սեփական տվյալների վրա, համադրելով համաշխարհային փորձը, կստեղծվեն նաև այլ տարածված հիվանդությունների կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր: Կարևոր է նշել, որ հենց այդպիսի ապացուցողական «խաղի կանոնների» առկայությունն է, այլ ոչ գերժամանակակից սարքավորումները, որ առանձնացնում են արտասահմանյան առաջատար կենտրոններին զարգացող երկրների համանման հաստատություններից:

Մեր Կենտրոնի այցելուների համար դա նշանակում է, որ

  • իրենց սպասարկում են բժիշկներ, ովքեր մշտապես տեղյակ են բժշկության ամենավերջին նորություններից
  • իրենց համար կընտրվի ախտորոշման և բուժման ամենառացիոնալ և արդյունավետ ուղին
  • բոլոր իրենց հարցերին կտրվեն սպառիչ պատասխաններ հիմնված համաշխարհային մակարդակի ապացույցների վրա, այլ ոչ անձնական կարծրատիպերի կամ մեկ բժշկի փորձի 

Աշխատանքային խմբերում ներգրավվելու և/կամ թեմաների ընտրության հարցերով դիմել ծրագրի համակարգող Հ. Կարապետյանին (էլ. փոստ՝ hkarapetyan@vardanants.am)

 Վարդանանց – նորարարություններ հիմնված ապացուցողական բժշկության վրա

 

← Վերադառնալ ցուցակին

Яндекс.Метрика