ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է

Կոնֆերանս-սրահ

Կենտրոնը զարդարում է յուրահատուկ ճարտարապետական կառույցը` «Գմբեթը», որտեղ տեղակայված է ժամանակակից «Տարվա Եղանակներ» կոնֆերանս սրահը:

  Սրահը նախատեսված է 75 հոգու համար և հագեցած է՝
-    արդի օդորակման համակարգով

-    բազմաֆունկցիոնալ տեսա և աուդիո սարքերով

-    հյուրասիրությունների համար նախատեսված հարմարավետ կահույքով և ընդարձակ հարակից պատշգամբով:

«Գմբեթում» անցկացվում են պարապմունքներ և դասախոսություններ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների համար: 

Կենտրոնի բժշկական անձնակազմի ամենօրյա առավոտյան ժողովները, ինչպես նաև հեռահար բժշկության սեանսները արտասահմանյան կլինիկաների հետ նույնպես այստեղ են անցկացվում:

    

Այն տրամադրվում է վարձակալությամբ բժշկական, դեղագործական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև մասնագիտացված միություններին` գիտաժողովներ, հանդիպումներ ու շնորհանդեսներ կազմակերպելու համար:

Վարձակալության մեկ ժամի արժեքն է 72.000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ:
Զանգահարեք +374 10 59 21 00 հեռախոսահամարով:

Яндекс.Метрика