ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺԶՆՆՈՒՄՆԵՐ

Սրտաբանական բուժզննում

Սույն փաթեթի շրջանակներում «Վարդանանց»  ՆԲԿ տրամադրում է ծառայություն, որն ուղղված է 40 տ. բարձր կանանց և տղամարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտորոշմանն և կանխարգելմանը: Ծրագիրը բաղկացած է չորս փոխկապակցված փուլերից:

Մասնագետի առաջնային խորհրդատվություն

•    Սրտաբանի զննում
•    Անհատական ռիսկի գործոնների քննարկում
•    Անթրոպոմետրիա

Լաբորատոր ախտորոշում

•    Արյան ընդհանուր անալիզ
•    Խոլեստերին ֆրակցիաներով
•    Էլեկտրոլիտներ (կալիում, նատրիում)
•    Արյան մեջ գլյուկոզա
•    Ծավալուն կոագուլոգրամմա*
•    Բարձր զգայունության C-ռեակտից սպիտակուց (hs-CRP) 

* Հետևյալ ռիսկի գործոնների առկայության դեպքում`անցյալում թրոմբոէմբոլիայի էպիզոդ, հավելյալ քաշ, ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզ:
** 2≥ ռիսկի գործոնների առկայության դեպքում.  տարիքը  ≥45 տ, ծխել, սրտի իշեմիկ հիվանդության  ընտանեկան անամնեզ, Զարկերակային գերճնշում, ցածր խտության լիպոպրոտեիդների  մակարդակը 100-300 մգ/դլ բարձր, բարձր խտության լիպոպրոտեիդների  մակարդակը 40 մգ/դլ ցածր:


Գործիքային ախտորոշում

•    Էլեկտրասրտագրություն
•    Էխոսրտագրություն
•    Քնային զարկերակների դուպլեքս  սկանավորում

Արդյունքների ամփոփում և վերջնական խորհրդատվություն

•    Տվյալների վերլուծություն և քննարկում
•    Արդյունքների տրամադրում էլեկրոնային կրիչներով
•    Կենսակերպի և սննդակարգի վերաբերյալ խորհուրդների
•    Դեղատոմսի դուրս գրում, առողջության մասին տեղեկանքի տրամադրում                                                                                                      

Բուժզննման տևողությունը՝ 24-48 ժամ
Արժեքը՝ 29 900 դրամ
*

* Եթե բժշկական ցուցումների որոշ հետազոտություններ չեն կատարվում, ապա նրանց արժեքը հանվում է վճարվող գումարից:

Яндекс.Метрика