ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է

Աջակցման ծառայություն

Վարդանանց ՆԲԿ-ում բացի հիմնական ծառայություններից Ձեր հոգսերը թեթևացնելու նպատակով ներդրվել և հաջողությամբ գործում են աջակցման մի շարք  ծառայություններ՝

  Հեռահար բժշկության (Հեռուստաբժշկություն) ծառայություն, երբ մեր բժիշկները  Ձեզ ոչ միայն կհուշեն, թե աշխարհի  որ առաջատար մասնագետի խորհրդատվությունն է անհրաժեշտ, այլև կպատրաստեն փաստաթղթերի համապատասխան փաթեթը և կգտնվեն Ձեր կողքին հեռուստախորհրդատվության ժամանակ

Անվճար առաքում՝ դեղորայք և դեղատնային այլ ապրանքներ  



  Տնային բուժօգնություն՝ ընդհանուր պրոֆիլի բժշկի (թերապևտ), մանկաբույժի կամ նեղ մասնագետի այցելություններ: Արյան և մեզի անալիզների, բկանցքի քսուկների հավաքագրում, ԷՍԳ իրականացում, արյան մեջ շաքարի պարունակության որոշում տեղում:

    Բուժքրոջ հերթապահություն՝ բժշկի նշանակումների իրականացում, անկողնային հիվանդի խնամք և վիճակի անընդհատ հսկողություն (առավելագույն տևողություն օրեկան 8 ժամ)

Տրանսպորտային ծառայություն, որը ապահովում է Ձեր տեղափոխությունը տնից Կենտրոն և հակառակը` անհրաժեշտության դեպքում նաև բժշկական անձնակազմի ուղեկցմամբ:

Яндекс.Метрика